MAKE U HAPPY FOOD FOR HAPPINESS “Camu Camu & Saffron” պրեպարատը բացառապես բուսական ծագման սննդային արտադրանք է, որը բաղկացած է զաֆրանից, մանրացված բողբոջած ամարանտից և սագախոտից (քինուաից), ինչպես նաև Կամու Կամու-ից և հում պերուական կրիոլլո կակաոյից, տարբեր մրգերի փոշիներից, վանիլային փոշուց, արմատներից և համեմունքներից, որոնք ձեր ուտեստին յուրահատուկ համ կհաղորդեն: Այն կբարձրացնի ձեր օրգանիզմում L-տրիպտոֆանի, սերոտոնինի և մելատոնինի արտադրությունը:
Սերոտոնինը և վերջին սերնդի հակադեպրեսանտների հաջողության պատմությունը. դրանք ոչ միայն ամուր տես են գրավել հոգեբուժության մեջ դեպրեսիայի պայքարում, այլև հայտնվել են ավելի լայն բժշկական քննարկումների կիզակետում։ Ավելի քան 60 միլիոն ամերիկացիներ պարբերաբար ընդունում են հակադեպրեսանտներ Prozac, Valium, Zolof տեսքով, ինչպես նաև «ընտրովի սերոտոնինի վերադարձի ինհիբիտորների» մի քանի այլ տեսակներ։
Դա նման է նրան, երբ մարդ չի հագենում երկու սալիկ շոկոլադից, կամ երբ մարդիկ կարող են անսահման քանակի բանան կամ սպագետտի ուտել։ Բոլորը անգիտակցորեն փնտրում են սերոտոնին՝ երջանկության հորմոն։
Ինչևէ, կան նաև սերոտոնինի բնական աղբյուրներ – բանջարեղենում, մրգերում և խոտաբույսերում։
ՍԵՐՈՏՈՆԻՆԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Օրգանիզմում սերոտոնինը արտադրվում է ամինաթթու L-տրիպտոֆանից, որը հասանելի է դեղամիջոցի տեսքով: Քանի որ դա ամինաթթու է, մենք կարող ենք մտածել, որ բավականաչափ միս ուտելը բավարար է։ Սակայն, ինչպես նկատել են շատերը, միս ուտելուց հետո մարդիկ ծանրանում են։ Մյուս կողմից էլ, մարդիկ, ովքեր զգալի քանակությամբ հում սնունդ են օգտագործում, իրենց ավելի լավ են զգում, հատկապես, եթե դրանք ուտում են սոված փորին: Սակայն ոչ բոլորն են հեշտությամբ մարսում հում սնունդը։
ՍԵՐՈՏՈՆԻՆԸ ՈՐՊԵՍ ՀՈՐՄՈՆԱԼ ՀԱՂՈՐԴԻՉ
L-տրիպտոֆանը ուղեղի ցողունի մեջ գլխավոր նյութի՝ սերոտոնինի սինթեզի հիմնական շինանյութն է։ Այլ ճյուղավորված շղթայական ամինաթթուները, ինչպիսին են օրինակ վալինը, լեյցինը, իզոլեյցինը, թիրոզինը և ֆենիլալանինը, օգտագործում են նույն փոխադրման ուղիները արյուն-ուղեղային պատնեշը հաղթահարելու և գլխուղեղային հեղուկ ներթափանցելու համար, սակայն սովորաբար Լ-տրիպտոֆանի տեղափոխումը կանխվում է արտամղման խոռոչներում:
ՔՆԻ ՀՈՐՄՈՆ ՄԵԼԱՏՈՆԻՆԸ
Քնի հորմոն մելատոնինը շատ կարևոր է գոյատևման համար։ Ժամանակակից սթրեսով լի կյանքում հաճախ վատ սննդակարգն ու կտրուկ փոփոխությունը բանջարեղենից դեպի կենդանական սպիտակուցների կարող է նվազեցնել մելատոնինի արտադրությունը։
Սերատոնինը պակասը հիմնականում զգացվում է աշնանային և ձմեռային դեպրեսիաների ժամանակ։ Մեր ժամանակներում, երբ մենք մոռացել ենք երջանկության հորմոնի՝ սերոտոնինի շնորհիվ բարեկեցիկ ու առողջ ապրելու գաղտնիքը, շատերը մշտապես տառապում են սերոտոնինի պակասից։
Ցանկալի է, որպեսզի մենք բոլորս ապահովենք սերոտոնինի օպտիմալ քանակ՝ մեր կյանքի որակը բարձրացնելու համար։ Սա ներառում է կարևոր մտավոր և ֆիզիկական լիարժեք գործունեության ապահովում, ինչպիսիք են սթրեսի դիմադրողականությունը, քնի և արթնության վերահսկումը, մարմնի ջերմաստիճանի և ցավի վերահսկումը, իմպուլսների, հիշողության ու սովորելու ունակության վերահսկում: Սերոտոնինի ազդեցությունը կարելի է հստակ տեսնել կամ սերոտոնինի մակարդակի բարձրացումից անմիջապես հետո, կամ մի քանի օր կամ շաբաթ անց:
Սերոտոնինը ուղեղի բազմաթիվ ընկալիչներում նաև մոդուլացնում է այլ հորմոններ, ինչպիսիք են ացետիլխոլինը՝ “հիշողության հորմոնը”, երջանկության հորմոն դոպամինը, սեռական հորմոնները՝ էստրոգենը և տեստոստերոնը, և սիրո հորմոնը՝ օքսիտոցինը:
Սերոտնինի բավարար պաշարները բարձրացնում են զգոնությունը, ուշադրության կենտրոնացումը, մտավոր և ֆիզիկական տոկունությունը: Սերոտոնինը կարող է նաև օգնել բարելավել ուղեղի աշխատանքը: Սա մեզ վերադարձնում է ժամանակակից բժշկության հիմնադիր Հիպոկրատին, ով ասել է. “թող սնունդը լինի քո դեղը, իսկ դեղը՝ քո կերակուրը”: